Սոցիոլոգ. Անհրաժեշտ է ստեղծել լրագրողական ընկերություն, որը կպաշտպանի լրագրողների իրավունքները![]() 5 փետրվարի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ճիշտ տեղեկատվություն տրամադրել, լրջագույնս վտանգված են: Որպես ապացույց ՀԱԿ անդամը անդրադարձավ «Ժողովուրդ» օրաթերթի և X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի ընդհարմանը: Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով իր թռչնաֆաբրիկայի համբավը արատավորելու համար որպես փոխհատուցում 3 մլն դրամ վճարել: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանք է դրել օրաթերթի և վերջինիս լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Դատական նիստը տեղի կունենա մարտի 22-ին: Թերթում տպագրված նյութում նշված է եղել ժամկետանց ձու վաճառելու մասին: Ասուլիսի մյուս բանախոսը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով ՀՀ-ում խոսքի ազատության և ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի ու դատական գործերի մասին, ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել լրագրողական ընկերություն, որը կպաշտպանի լրագրողների իրավունքները, քանի որ դատական համակարգն անկատար է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |