Վալերիու Ռազլոգ. 2012թ. հաջող էր ՎԶԵԲ գործունեության համար Հայաստանում![]() 5 փետրվարի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հաջող էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործունեության համար Հայաստանում, ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, 2012թ. ՎԶԵԲ-ը 15 նախագիծ է ստորագրել, 8 վարկային համաձայնագիր ՀՀ առևտրային բանկերի հետ և 2 պետական համաձայնագիր: Մեկը 5 մլն դոլարի չափով Երևանի մետրոպոլիտենի լրաֆինանսավորման և արդիականացման համար, մյուսը՝ այլ միջազգային կազմակերպությունների հետ համաֆինանսավորմամբ 3՝ Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի, ՀՍԱ արդիականացման վերաբերյալ համաձայնագիրը: 2012թ. ներդրումների ընդհանուր թիվը կազմել է 94 մլն եվրո 2011թ. 93 մլն եվրոյի դիմաց: Այժմ ՎԶԵԲ-ը բանակցում է երկու պետական նախագծերի շուրջ՝ «Հայջրմուղի» հետ ջրամատակարարման և խմելու ջրի որակի բարելավման ու գյուղական համայնքներում կոյուղու աշխատանքի վերաբերյալ, և եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբանոցի շինարարության, որից կօգտվեն Կոտայքի մարզն ու Սևան քաղաքը: Քննարկվում են էներգախնայողության հետ կապված նախագծերը, որոնց իրագործումը հնարավոր է մասնավոր հատվածի հետ համատեղ, պետական կառույցների հետ կան բնակելի համալիրներում էներգախնայողության ծրագիր: «Մենք ուսումնասիրում ենք ՀՀ օրենսդրությունը՝ էներգախնայող տեխնոլոգիաների դրույթներ ընդգրկելու համար»,-ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |