Փորձագետները Մինսկում կքննարկեն ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգության պահպանման կենտրոնի ստեղծումը![]() 5 փետրվարի 2013 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-13-ին Մինսկում փորձագետները կքննարկեն երկրների համաշխարհային ժառանգության պահպանման կենտրոնի ստեղծումը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայության վրա հղումով: Նիստը նվիրված կլինի կենտրոնի մասին դրույթների լրամշակմանը: Կենտրոնը նախատեսվում է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի քաղաքաշինական ու ճարտարապետական հուշարձանների պահպանման ամբիոնի հենքի վրա: Ըստ նախագծի, կենտրոնը լինելու է ոչ առևտրային կազմակերպություն: Կենտրոնը նաև կհամակարգի համատեղ նոմինացիոն դոսյեների ներկայացման նախապատրաստական աշխատանքները: Նախորդ փորձագիտական քննարկումը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբերին: Նիստին մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուկրաինան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |