Ադրբեջանի զինաֆոբիան. Այս անգամ Բաքուն «աչք է դրել» վրացական զրահամեքենաների վրա 5 փետրվարի 2013 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը զինվում է մինչև ատամներն ու զենք ու զինամթերք է արտադրում ու գնում որտեղ միայն հնարավոր է, հավանաբար, արդեն հիվանդագին հակվածություն է զգում սպառազինության հանդեպ: Եվ հարցը՝ թե ո՞ւր է այս ամենը գնում, վաղուց արդեն անտեղի է: Հավանաբար, Բաքվում, անկախ բոլոր միջազգային նորմերից ու քվոտաներից, նպատակ են դրել բնակչության մեկ շնչին ընկնող զենքի քանակով աշխարհի առաջատարը դառնալ: Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում Վրաստանն է հայտնվել: Ինչպես հայտնել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին «Մթելի կվիրա» պարբերականին, Ադրբեջանը Հարավային Կորեայի հետ մեկտեղ, հետաքրքրվում է վրացական ռազմատեխնիկայի որոշ տեսակներով՝ մասնավորապես «Լազիկա» և «Դիդիգորի» մարտական մեքենաներով: «Լազիկա» հետևակի մարտական մեքենան մշակվել է «Դելտա» հետազոտական կենտրոնի կողմից, առաջին անգամ ցուցարդվել է 2012թ. փետրվարի 25-ին, ունի հեռակառավարման մոդուլ: «Դիդիգորին» զրահամեքենա է, որը մշակվել է 2011թ.: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |