ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԻՄՔՆ ԵՆ 1 սեպտեմբերի 2005 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-րդ տարելիցի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանին, երկրի վարչապետ Անուշավան Դանիելյանին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Երկրի նախագահին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է. «Անցած տարիները ապացուցեցին, որ Արցախի ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել պատերազմի ու խաղաղ կյանքի փորձություններին, այլեւ ստեղծեց իր ամուր ու կայուն պետականությունը: Գլուխ եմ խոնարհում Արցախյան ազատամարտի բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ մաղթում եմ, որ այսուհետ էլ Արցախում լինի խաղաղություն ու իշխի ժողովրդավարությունը»: ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանին, ինչպես նաեւ ողջ պատգամավորական կազմին Հայաստանի խորհրդարանի նախագահը մաղթել է հաջողություններ, արդյունավետ աշխատանք, եւ հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության պատրաստակամությունը: Երկրի վարչապետ Անուշավան Դանիելյանին ուղղված ուղերձում ասվում է.«Պետությունն ուժեղ է իր տնտեսությամբ եւ տնտեսական հաջողությունները հիմք են դառնում քաղաքական առաջընթացի համար, ուստի հաջողությւոններ եմ մաղթում Ձեզ եւ կառավարության անդամներին Արցախի տնտեսական ամրապնդման ճանապարհին»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |