Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը երկու տարեկան է![]() 5 փետրվարի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ամեն անգամ, երբ հայության հասարակական – քաղաքական, մշակութային – հոգևոր, ազգային – պետական կառույցները բերվում են մի այնպիսի վիճակի, որ անհնար է դառնում հայության և Հայաստանի առջև ծառացած համապարփակ խնդիրների և իրավունքների հետապնդումը, ապա դա արվում է նրա համար, որ հայությունը չկարողանա ողջ ծավալով ու խորությամբ հետապնդել ու լուծել Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրը: Առաջին հերթին հենց տարածքային ամբողջականության խնդիրը, այսինքն բռնազավթված տարածքների ազատագրության խնդիրը, որը ամեն անգամ փոխարինվում է նյութական փոխհատուցման լավ քողարկված առաջարկներով: Եվ ամեն անգամ խնդիր է առաջանում նորովի կազմակերպվելու և ինքնակազմակերպվելու, ստեղծելու հայության ազատ-անկախ մտածողության նոր կազմավորումներ՝ հաղթահարելու հերթական պատմական արգելքներն ու խոչընդոտները, քանի որ միայն այդպես, ազատ մտածողության տեր անհատների ու կազավորումների միջոցով է, որ հնարավոր դառնում հաղթահարելու Հայաստանին ուղղված նոր սպառնալիքները և հայությանն ուղղորդելու հաջողության ու հաղթանակի նոր ուղիներով: Ահա, թե ինչու Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2011 թվականի փետրվարի 4-ին հռչակեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմավորելու գործընթացի սկիզբը: 2013 թվականը աշխատանքները նոր թափով ու վճռականությամբ շարունակելու, ինչպես նաև կազմակերպչական նոր գործունեություն ծավալելու ժամանակաշրջան է: Դրանում շատ մեծ է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի և Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բոլոր անդամների, նվիրյալների ու համակիրների մասնակցությունն ու ներդրումը, ինչի համար շնորհակալություն բոլորին: Մենք միասին ենք և հաղթանակը մերն է լինելու, ասվում է Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության վարչապետ` Տիգրան Փաշաբեզյանի հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |