Հայաստանի դահուկավազքի առաջնությունում մեդալներ են խաղարկվել 10 կմ և 5 կմ դասական ոճերում![]() 5 փետրվարի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում շարունակվում է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ մրցութային երկրորդ օրը մեդալներ են խաղարկվել 10 կմ (տղամարդիկ) և 5 կմ դասական (կանայք) ոճերում: Իր երկրորդ մեդալը Հայաստանի առաջնությունում նվաճել է Սերգեյ Միքայելյանը: Երեկ նա դարձել է նաև 1200 մ սպրինտի (դասական ոճ) հաղթող: Այսօր ևս արծաթե մեդալակիր է դարձել Թադևոս Պողոսյանը: Իսկ 3-րդ տեղում ելույթն ավարտել է Արթուր Եղոյանը, որի համար սա երկրորդ բրոնզե մեդալն է այս առաջնությունում: 5 կմ դասական ոճում հաղթող է դարձել ավստրալուհի Գրիմեռ Լեսինցկան, 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Սյուզաննա Վարոսյանը և Կատյա Գալստյանը:Առաջնությանը մասնակցում են 50 մարզիկներ, որոնցից երկուսը ժամանել են Ավստրալիայից և Չեխիայից: Փետրվարի 6-ին դահուկորդները մրցելու են 15 կմ և 10 կմ ազատ ոճ ձևերում:Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |