Civic virtue կամ 100 դրամի «բազառ». մաս 1 5 փետրվարի 2013 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ես ամեն անգամ ինձ փորձում եմ զբոսաշրջիկի տեղ դնել ու երթուղայինում պատկերացնում եմ, որ հայերեն չգիտեմ՝ փորձելով հասկանալ ինչի համար են այդպես անխնա պայքարում դիմացիս երկու տիկինը: Բայց դե չլսել չեմ կարող: -Վայ չէէէէ, Լիդաաա ջան , պետք չի, աման, աղջիիի: -Վայ Լաուր ջան, եղածը մի բան չի, սպասի Լաուուոր, վաաաայ: Եղածը մի բան չի, եղածը 100 դրամ է, ինչի համար կամ ինչի պատճառով ամեն օր երթուղայիններից օգտվողների կեսից շատը կամ կռիվը դիտողի կարգավիճակում է, կամ կռվողի: Երբեմն այս կռիվները այնքան լայնամասշտաբ են լինում, որ դրան միանում են վարորդն ու մնացած ուղևորները: Ասենք, երթուղայինն արդեն 5 րոպե կանգնած է, իջնողները չեն իջնում, բարձրացողները չեն բարձրանում, իսկ վարորդը նյարդային հետևում է՝ ինչով կհանգուցալուծվի հայկական մեծահոգության գերագույն դրսևորումը: Բանն այն է, որ փոխզիջման գնալը անպայման կնշանակի մի կողմի պարտություն: Պարտված կողմը պետք է լինի այնքան պատրաստված, որ հաջորդ հանդիպմանը, (կապ չունի՝ այն տեղի կունենա մեկ ամիս անց, թե՝ մեկ տարի) անպայման հիշի, որ նախորդ անգամ «ստացողը» ինքը չի եղել և, հետևաբար, այս անգամ նախաձեռնությունն ու իրավիճակն ամբողջությամբ իր ձեռքում են: 100 դրամի «բազառն» այստեղ էլ չի ավարտվում: Այդ նույն երթուղայինում խոսակցություն է բացվում այն մասին, որ «անշնորքի մեկն էր, գիտե՞ս՝ քանի անգամ եմ տեղը ստացել»: Ամենաքիչը մի բան է մնում պարզել, ինչի համար «ստանալ», եթե պետք է «հետ ստանալ»: Ի դեպ՝ մեր մեծահոգությունն այդ 100 դրամով էլ սահմանափակվում է: Իսկ մեկ այլ տեղ մի քանի հոգի այդ նույն 100 դրամի համար այնքան են ծեծում իրենց գործընկերոջը՝ 25 տարին չբոլորած երթուղայինի վարորդին, որ նա մահանում է: Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |