ԵԱՀԿ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ 1 սեպտեմբերի 2005 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռյուպելը սեպտեմբերի 6-ին կայցելի Բաքու: Արդեն հաջորդ օրը Ռյուպելը կլինի Հայաստանում: Այցի շրջանակներում, Ռյուպելը մտադիր է տեղեկատվություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ ղեկավարը կհանդիպի երկու երկրների նախագահների հետ: Ինչպես ակնկալվում է, ադրբեջանական պաշտոնյաների հետ Ռյուպելը կքննարկի նաեւ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ընթացքը: Հայաստանում խոսք կգնա նաեւ նոյեմբերին կայանալիք երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |