Հրանտ Բագրատյանը խոստանում է. Փոքր բիզնեսը կհարկվի 30-50 տոկոս պակաս, քան` խոշորը![]() 5 փետրվարի 2013 - 21:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր արմավիրցիներին ներկայացրել է իր «100 քայլ մինչև սոցիալական արդարություն» ծրագիրը, որը, ըստ թեկնածուի, չորս կարևոր խնդիր է լուծում: Առաջին` հարուստները շատ հարուստ են, աղքատները` շատ աղքատ: Լուծումը` պրոգրեսիվ հարկային քաղաքականություն: Շատ եկամուտից շատ հարկ պիտի տան: Երկրորդը` օլիգարխիան և մենաշնորհները: Ներմուծումների ամբողջ դաշտը տրված է հարուստներին: Սրանց շահութահարկը կբարձրանա 50 տոկոսից մինչև 90 տոկոս, և կվերացնեմ մենաշնորհները: Մի հետաքրքիր մոտեցում ունեմ: Ամեն մարդ, ով կուզենա բիզնես սկսել, մինչև 5000 դոլարի վարկի տոկոսը պետությունը մարում է: Փոքր բիզնեսը կհարկվի 30-50 տոկոս պակաս, քան` խոշորը: Հիմա հակառակն է: «Երրորդ հարցը, որ պիտի լուծեմ` պիտի վերացնենք այս բանկերի մոնոպոլիան: 2009 թվականին երկրի տնտեսությունը կրճատվում է 15 տոկոս, բանկերի շահույթը ավելանում է 50 տոկոսով: Եվ, վերջապես, մարզերի խնդիրը: Նայեք` տեղական ինքնակառավարման ներկայացուցիչը, ասենք, Արմավիրի քաղաքապետը, ինչ ասում է իշխանությունը, պիտի անի: Ինչի՞: Ճիշտ է, իրեն ընտրում են, բայց իր փողը Երևանից է գալիս, ինքը բյուջե չունի: Իրեն թողնում են միայն գույքահարկը: Եկամտահարկ, շահութահարկ չեն թողնում: Ես վստահության ճանապարհով եմ գնալու, մարդկանց տալու եմ այդ հնարավորությունը: Եկամտահարկի 50 տոկոսը թողնելու եմ տեղերում»,- ասել է թեկնածուն: Ելույթից հետո Հրանտ Բագրատյանը պատասխանել է արմավիրցիների հարցերին: Վերջիններիս հետաքրքրում էր ավանդների վերադարձի ծրագիրը, արտագաղթը կասեցնելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի մոտեցումները և այլ հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |