ԱԻ նախարարը գոհ է Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներից![]() 5 փետրվարի 2013 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում է եղել` տեղում գնահատելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ «Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում զգալի աշխատանք էր արված` բարեկարգ տարածք, նորոգված, ջեռուցվող ու նոր գույքով կահավորված գրասենյակներ, խոհանոց, զորանոց, հանդերձարաններ ու դասասենյակներ»,- հայտնում են նախարարությունից: Արմեն Երիցյանը գոհունակություն է հայտնել աշխատանքի արդյունքներից` նշելով, որ այստեղ մեծ է նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության պետի ներդրումը։ Նախարարը հրամայել է խրախուսման ներկայացնել Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին։ Չարենցավանի, Եղվարդի և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում նույնպես աշխատել էին հնարավորինս բարելավել աշխատանքային պայմանները, սակայն անելիքներ դեռ շատ կան։ ԱԻ նախարարը հանձնարարել է աջակցություն ցույց տալ ջոկատներին (շինանյութ, գույք և այլն)` առկա խնդիրները լուծելու համար։ Շրջայցի ընթացքում Արմեն Երիցյանը, նախարարության ղեկավար կազմի ուղեկցությամբ, եղել է նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում, մարզային փրկարարական ջոկատում, Աբովյանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գրասենյակում։ Հիդրոմետ ծառայության Եղվարդի օդերևութաբանական կայանում նախարարը շնորհակալություն է հայտնել ծառայության տնօրենին և աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |