Հայաստան-Լյուքսեմբուրգ. Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1 5 փետրվարի 2013 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի է ունենում Հայաստանի և Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Այս խաղին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում հնարավորություն տվեց խաղալ թիմի նորեկներ Արտյոմ Խաչատուրովին և Կարեն Մուրադյանին: Չնայած հայ ֆուտբոլիստներն առաջին իսկ րոպեից փորձեցին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունն ու գնդակը պահել իրենց մոտ, Լյուքսեմբուրգն ավելի հաջողակ գտնվեց: Առաջին խաղակեսի արդեն 16-րդ րոպեին Մարիո Մուշը գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը հաշիվը դարձնելով 1:0: Այս գոլից հետո Լյուքսեմբուրգն սկսեց վստահ գործել և մի քանի հարվածներ կատարել դեպի հայերի դարպասը: Հայերը հաշիվը կարող էին բացել մի քանի րոպե անց, սակայն Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Արաս Օզբիլիսին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղավարտին հայ ֆուտբոլիստները փորձեցին ինչ- որ բան անել և հավասարեցնել հաշիվը: Այս ակտիվացումը տվեց իր արդյունքը: Խաղավարտին Պիզելին փոխանցում կատարեց, և Էդգար Մանուչարյանը կարողացավ խփել պատասխան գնդակը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց 1: 1 հաշվով: Նշենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը, իսկ Լյուքսեմբուրգը՝ 148-րդն է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |