Իվանիշվիլի. Աբխազական երկաթուղու վերականգնումը շահավետ է բոլորին![]() 6 փետրվարի 2013 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը դրական է բոլոր կողմերի հետ, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում, ասել է մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Ի վնաս երկրին ոչինչ չի արվի: Երկաթուղու վերագործարկումը օգտակար կլինի բոլորի համար: Դա դրական կլինի, սակայն որոշ ժամանակ կպահանջի: Ամեն ինչ կարվի փուլային տարբերակով, որ հարցեր չառաջանան»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Վրաստանի նախագահ Սահակաշվիլին դեմ է Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |