Վիկ Դարչինյան. Եթե Նոնիտո Դոնեյրը համաձայնվի ռևանշի, ես նոկաուտի կենթարկեմ նրան

Վիկ Դարչինյան. Եթե Նոնիտո Դոնեյրը համաձայնվի ռևանշի, ես նոկաուտի կենթարկեմ նրան

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ ցանկանում է ռևանշ-մենամարտ անցկացնել ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի հետ: «Եթե Դոնեյրը համաձայնվի, ես անպայման նոկաուտի եմ ենթարկելու նրան: Ես նրա հետ ուզում եմ հանդիպել դեռ 2007 թվականից: Շատ եմ ցանկանում ռևանշ ունենալ նաև Աբներ Մարեսի հետ»,- Դարչինյանի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Դարչինյանը խոստովանել է, որ արժանի է երկրորդ հանդիպումն անցկացնել Դոնեյրի հետ, մինչ ֆիլիպինցին կմենամարտի Գիլյերմո Ռիգոնդոյի հետ:

«Ես մարտիկ եմ և ոչ մեկի նկատմամբ վատ արարք երբեք թույլ չեմ տվել: Ես Նոնիտոյին շանս եմ տվել, այդ ժամանակ ոչ ոք չէր ցանկանում ինձ հետ մենամարտել: Հիմա ես եմ նման շանս պահանջում: Ես չեմ պատրաստվում նրա դեմ 12 ռաունդ մենամարտել»,- նշել է բռնցքամարտիկը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանն ասել էր, որ իր սանը բանակցություններ է վարում ֆիլիպինցու հետ մենամարտ անցկացնելու համար. «Բռնցքամարտիկների փրոմոութերները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ, սակայն համաձայնության դեռ չեն հասել»:

Դարչինյանն ու Դոնեյրը հանդիպել են 2007թ., և հայ բռնցքամարտիկը զիջել է: Պարտությունից հետո Դարչինյանը բազմիցս է ցանկացել ռևանշի հասնել, սակայն Դոնեյրը հրաժարվել է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---