Լևոն Արոնյանը հանդես կգա Նորվեգիայի գերմրցաշարում

Լևոն Արոնյանը հանդես կգա Նորվեգիայի գերմրցաշարում

PanARMENIAN.Net - Նորվեգիայի գերմրցաշարի կազմակերպիչները հայտնել են բոլոր մասնակիցների անունները, որոնք մասնակցելու են այդ կարևոր ստուգատեսին: Մրցաշարը կկայանա մայիսի 7-18 նորվեգական Ստավանգերե քաղաքում:

Մրցաշարին ելույթ են ունենալու աշխարհի ուժեղագույն շախմատիստները, այդ թվում նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մրցաշարի առաջին համարը կլինի Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Այստեղ հանդես կգան նաև Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան) և Ջոն Լյուդվիգ Համմերը (Նորվեգիա): Առաջին ութ շախմատիստները ՖԻԴԵ-ի աղյուսակում զբաղեցնում են առաջին ութ տեղերը: Մասնակիցների միջին վարկանիշը անհամեմատ բարձր է` 2776, տեղեկացնում է chess-news.ru:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---