ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՄՐԱՊՆԴԻ ԵՐԿԿՈՂՄ ԿԱՊԵՐԸ 1 սեպտեմբերի 2005 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Ռաֆայել Անտոնիո Բիելսային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Վարդան Օսկանյանը կարեւորել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացումը եւ հարավկովկասյան տարածաշրջանում Արգենտինայի ներկայությունը: Այնուհետեւ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդի վիճակը ու զարգացման հեռանկարները, կարեւորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության եւ փոխայցելությունների աշխուժացման անհրաժեշտությունը: Կողմերը նշել են նաեւ, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների մեջ մեծ դեր է վերապահված արգենտինահայ համայնքին: Այս առումով Օսկանյանը ողջունել է արգենտինյան կապիտալի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես, «Corporation America» կոնսորցիումի նախագահ Էդուարդո Էուռնեկյանի ծանրակշիռ ներդրումները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես, ՄԱԿ-ի բարեփոխումների կապակցությամբ: Վ. Օսկանյանն ընդհանուր գծերով արգենտինացի իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացումը քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հանդիպման ավարտին նախարարները մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրեցին համագործակցության մասին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |