Էլեկտրոակուստիկ ձայների և դաշնամուրի համադրությամբ համերգ՝ Գաֆեսճեանում (վիդեո)

Էլեկտրոակուստիկ  ձայների և դաշնամուրի համադրությամբ  համերգ՝ Գաֆեսճեանում

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին՝ժամը 20.00-ին, Գաֆեսճեան արվեստի կենտրոնում ելույթ կունենա վիրտուոզ դաշնակահար Հայկի Մելիքյանը: Այն դաշնակահարի 2013թ. առաջին համերգն է հայրենիքում` եվրոպական համերգային շրջագայությունից առաջ: Համերգի ընթացքում հնչելու են 20-րդ և 21-րդ դարերի ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ` երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ` նախատեսված դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար: Ծարարգրում կհնչեն`իտալացի Լուիջի Նոնոյի, անգլիացի Ջոնաթան Հարվեի, ֆրանսիացիներ Պիեր Ժոդլոսվսկու, Միշել Կարսկու, բրազիլացի Բրունո Ռուվիարոյի և այլոց գործերը: Նշենք, որ Հայկ Մելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է և «1900+» Համաշխարհային ժամանակակից երաժշտության համերգաշարի գեղարվեստական ղեկավարը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---