Արամ Հարությունյան. Բացի ինձնից՝ մնացածը տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ինչպես և խոստացել էր, փետրվարի 8-ին կհանի իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ին ժամը 17:00-ից մինչև փետրվարի 8-ը 17:00-ն հացադուլի կնստի ԿԸՀ դիմաց. «Փետրվարի 18-ից հետո ես եմ մնալու քաղաքական դաշտում: Մյուսները տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ովքեր մնան քվեաթերթիկում, փետրվարի 19-ին որևէ բան չեն ունենա ասելու, եթե, իհարկե, չթաքնվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թեկնածուն: Բոլոր այն թեկնածուներին, ովքեր չեն հանի թեկնածությունը, Արամ Հարությունյանն անվանեց «դեկորացիաներ» և նշեց, որ նրանք ընտրություններից հետո չեն լինի, քանի որ թիթեռնիկի կյանք ունեն: Ըստ Արամ Հարությունյանի` իր այս քայլից շահում են իր ընտրողներիը. «Եթե ես ցանկանայի ընտրվել, կներկայացնեի իմ ծրագիրը, որը երեք կետով էականորեն տարբերվում է մյուս թեկնածուների ծրագրերից: Ըստ թեկնածուի՝ այս ընտրություններում իր առաքելությունը քաղաքացիների աչքերը բացելն էր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |