Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին![]() 6 փետրվարի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 6-ին պաշտոնական այցով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այցի ընթացքում նախատեսվել էր «Դեմոկրատիան Թուրքիայում» թեմայով դասախոսություն Բուդապեշտի ԷԼՏ համալսարանում: Դասախոսությանը մասնակցության հայտ ներկայացրած հայ, հույն և սիրիացի ուսանողները մերժվել էին` այլևս տեղ չլինելու պատճառաբանությամբ: Երկար պետք չէր մտածել, հասկանալու համար, որ այստեղ էլ գործի էր դրվել թուրքական դեմոկրատիան: Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից և բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, վերջ տալ Սիրիայում անմեղ բնակչության կոտորածին, իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին ահաբեկիչ, հաղորդել է Ավանեսյան Ալեքսը Բուդապեշտից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |