Գիշերը շփման գծին ոչ թե դիվերսիա, այլ ակտիվություն է եղել.Գործի են դրվել նաև դիպուկահարներ

Գիշերը շփման գծին ոչ թե դիվերսիա, այլ ակտիվություն է եղել.Գործի են դրվել նաև դիպուկահարներ

PanARMENIAN.Net - Հայկական և ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները, վերջիններս սեփական մեկնաբանությամբ, հղում տալով անանուն աղբյուրների, երեկվանից տեղեկություն են տարածում ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծիտարբեր հատվածներում ադրբեջանցիների իրականացրած դիվերսիոն միջոցառումներիմասին:

PanARMENIAN.Net ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ սահմանին ոչ թե դիվերսիոն միջոցառումներ, այլ ակտիվություն է եղել: Տեղեկությունը փոխանցողը խնդրեց չնշել իր անունը, հավելեց, որ գործի են դրվել նաև դիպուկահարներ, իսկ ամեն ինչ սկսվել է ադրբեջանցիների դիվերսիոն փոքր միջոցառումներից: Հայկական կողմը նախնական տեղեկություն ուներ նաև Ադրբեջանի պատրաստած լայնածավալ գործողությունների մասին: «Մեր գործողությունները պատժիչ էին` նրանց ավելի մեծ քայլերը կանխելու համար»- ասաց աղբյուրը և ավելացրեց, որ գիշերվա դեպքերից հետո մենք զոհեր չունենք:

Երեկվա ակտիվությունը ցույց տվեց, թե ինչքան պոպուլիստական են Ադրբեջանի` հզոր ռեսուրսների մասին հայտարարությունները: «Զիջում ենք քանակով, բայց որակով երևաց, թե որ կողմինն է առավելությունը», - ասաց նա:

Ստեփանակերտի զորամասերից դեպի դիրքեր զինվորների տեղափոխության մասին տեղեկությունը ևս հաստատվեց: «Դա պլանային տեղափոխություն կարելի է համարել: Շփման գիծ նման ակտիվության պայմաններում հատուկ ջոկատներն ապահովության համար են տեղափոխվում», - նշեց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---