«Հայփոստ»-ը վերաբացել է Նորք Մարաշի թիվ 0011 փոստային բաժանմունքը![]() 6 փետրվարի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքների արդիականացման 2013թ.-ի շրջափուլը սկսվեց այսօր` Նորք-Մարաշ վարչական շրջանի Հին Նորքի 74 հասցեում գտնվող թիվ 0011 փոստային բաժանմունքի վերաբացմամբ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Վերաբացման արարողությանը մասնակցեցին Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև` վարչական շրջանի բնակիչներ: Վերաբացված փոստային բաժանմունքն ամբողջովին վերանորոգված, կահավորված և ձևավորված է` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերով նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին: Փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման գործընթացը համաընդգրկուն ծրագիր է` ուղղված մատուցվող ծառայությունների որակի և աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավմանը: Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |