ՀԿԵ-ում անցկացվել է գնացքների երթևեկության անվտանգությանը նվիրված գիտատեխնիկական խորհուրդ![]() 6 փետրվարի 2013 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում փետրվարի 5-ին կայացած «Երթևեկության անվտանգությունը. շեշտը՝ որակի վրա» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում քննարկվեցին երկաթուղու անվտանգության հարցերը: Ինչպես ընդգծեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, գնացքների երթևեկության անվտանգության ապահովումը հանդիսանում է Ընկերության առանցքային խնդիրը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: - Դա ոչ թե մեր գործունեության կարգախոս է, այլ կարևորագույն պահանջը, - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը: Խորհրդի շրջանակներում քննարկվել է երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տիրող իրավիճակը և անվտանգության մակարդակի բարձրացման համար գործարկվող միջոցները, աշխատակիցների որակավորման և ուսուցման, երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման հարցերը, ինչպես նաև ներկայացվել է ենթակառուցվածքի ախտորոշման նորագույն միջոցների կիրառման մասին տեղեկատվություն: Տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներում անցել են շարժակազմի վերանորոգման նորագույն միջոցների կիրառման, գծի ախտորաշման և զննման, երկաթուղային տրանսպորտում միջադեպերի ժամանակ տարբեր ծառայությունների փոխգործակցության հարցերին նվիրված կլոր սեղաններ: Խորհրդի աշխատանքներին մասնակցել են ՀԿԵ ՓԲԸ տարբեր ծառայությունների, տնօրինությունների և տորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Վրացական երկաթուղու, ՀԿԵ-ին տեխնիկա և սարքավորումներ մատակարարող հայկական և ռուսական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Գնացքների երթևեկության անվտանգությունը հանդիսանում է երկաթուղու շահագործման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման հիմնական պայմանը: Երկաթուղում անցկացվող բոլոր կազմակերպչական և տեխնիկական միջոցառումները պետք է պատասխանեն գնացքների անվտանգ և անխափան երթևեկության պայմանին: Երթևեկության անտանգությունն ապահովվում է բոլոր երկաթուղային կառույցների, գծի, շարժակազմի, սարքավորումների, կապի, կենտրոնացման և արգելափակման միջոցների անխափան աշխատանքի միջոցով: Հայաստանում վերջին տարիների ընթացքում դիտարկվող գնացքների շարժի ակտիվացումը, գնացքների արագությումնների և քաշի բարձրացումը խիստ պահանջներ են ներկայացնում անվտանգության ապահովման միջոցառումների որակին և հուսալիությանը, աշխատակազմի որակյալ գործունեությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |