Հայաստանում բռնության ենթարկվում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները

Հայաստանում բռնության ենթարկվում են հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվն աճել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեակաան հետախուզության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նա տեղեկացրեց, որ 2012-ին գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որոնցից 621-ը կիրառվել է իգական սեռի, 145-ը՝ արական սեռի նկատմամբ:

Դեռահասների հանդեպ բռնության 15 դեպք է գրանցվել:

Նախորդ տարիների համեմատ 2012 թվականին ընտանեկան բռնության մասին ահազանգների շատանալը Նելլի Դուրյանը բացատրեց նրանով, որ ոստիկանությունը սկսել է համակարգված աշխատել:

Ըստ նրա՝ կատարված աշխատանքի շնորհիվ մեծացել է ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը: Ներկայումս անհաշտ ընտանիքների ցուցակում հաշվառված է շուրջ 400 ընտանիք:

Հավելենք, որ 2012թ-ին Հայաստանում գրանցվել է կանանց նկատմամբ բռնության 2026 դեպք, որոնցից 621-ը ընտանեկան, 4-ը սպանության, 1 ինքնասպանության, 2 առողջությանը ծանր վնաս հասցնելու ,125 առողջությանը վնաս հասցնելու և 423 ծեծի դեպքեր են:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---