Անդրիաս Ղուկասյանի առոջական վիճակը վատացել է![]() 6 փետրվարի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը լավ չէ: Թեկնածուն շարունակում է հացադուլը, պառկած է և դժվարությամբ է շփվում այցելութների հետ: Թեկնածուն գտնվում է բժիշկների հսկողության տակ:Այս առավոտից թեկնածուի վիճակը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները չափել են ճնշումը, որն այդ պահին 80-40 է եղել: Վերջերս Անդրիաս Ղուկասյանը արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական է ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա և այլն, որոնք արտացոլում են ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի արտահայտված քայքայումը։ Այդ փոփոխությունների որոշակի անուղակի փոփոխությունները արդեն կան Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտման տվյալներում։ Երկարաժամկետ քաղցի երկրորդ փուլը պահանջում է օրգանիզմի վիճակի մշտադիտարկում, որպեսզի ժամանակին կանխել անցումը դեպի կարճատև(մոտ 3–5օր) եզրափակիչ փուլ, որի ժամանակ ի հայտ են գալիս անդարձելի փոփոխություններ։ Անդրիաս Ղուկասյանն արդեն 17 օր է հացադուլ է անում: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է, որ անվավեր ճանաչեն ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |