Ազգային մրցունակության հիմնադրամը սիրիահայերին աշխատատեղեր կառաջարկի զբոսաշրջության ոլորտում![]() 6 փետրվարի 2013 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ կուսումնասիրի սիրիահայերին աշխատանքի տեղավորման հնարավորությունը: Ւնչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, այժմ հստակեցվում է, թե սիրիահայերից ով գիտելիքներ ունի զբոսաշրջության ոլորոտւմ, որպեսզի հնարավոր լինի նրանց աշխատանքի տեղավորել զբոսաշրջային գործակալություններում: Երկու խնդիր ունեն սիրիահայ ընտանիքները, առաջինը բնակարանային խնդիրն է, մեծ մասը վարձով է ապրում, ավելի վաղ ասել էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով սիրիահայ ընտանիքների աշխատանքի և բնակարանային խնդիրներին: «Կարծում եմ, ժամանակն է, որ նրանք կենտրոնից տեղափոխվեն ծայրամասեր, որովհետև այնտեղ վարձը էժան է, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ աշխատանքի դիմած 700 սիրիահայերից, մոտավորապես 400-ը արդեն ունեն աշխատանք: Մյուս կողմից էլ միևնույն զբաղմունքն ունեցող սիրահայերի համար փորձում են համատեղ գործ ստեղծել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |