Ադրբեջանն անհանգստացած է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովին մեր անդամակցությամբ![]() 6 փետրվարի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միջազգային հեղինակությունը ամենամեծ հարստությունն է` ավելի կարևոր, քան երկրի տնտեսական հզորությունը, հատկապես եթե մենք տնտեսապես թույլ երկրների շարքում ենք և չենք կարող կանոններ թելադրել: Տեսակետը հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ ասել է. «Աստղագիտության մեջ մենք տասնամյակներ շարունակ մասնակցում ենք տիեզերական ծրագրերի, իսկ այս մեկում կա տարածքների խաղաղ օգտագործում, տիեզերագնացների և տիեզերանավերի աջակցություն, այլ հետաքրքիր կետեր»: Խոսքը ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ դառնալուն է վերաբերում: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին: Հարևան Ադրբեջանն, որն արդեն անդամ էր, իհարկե, դեմ էր ու փորձել է քվեարկությունից դուրս թողնել Հայաստանը, բայց հանձնաժողովի անդամ մյուս երկրները կողմ են քվեարկել ու մենք անդամագրվել ենք: Իսկ անդամագրվելը Արեգ Միքայելյանի համոզմամբ հիմնավորված և արդարացված է: «Ադրբեջանի համեմատ մենք ավելի հզոր մշակույթ ունենք, որը պարզապես պետք է ներկայացնել: Հայաստանը նաև եվրոպական աստղագիտությանն ինտեգրվելու ճանապարհին է», -ասել է նա ու ավելացրել, որ գիտնականները շատ չեն և քաղաքական ուժերը կարծում են, որ չարժե գումար ծախսել, առաջարկներ անել նրանց: «Փորձը ցույց է տվել, որ գիտությունը ամենամեծ տոկոսով եկամուտ բերող բնագավառն է: Չի կարելի առևտարականների նման մտածել»: ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովը ստեղծվել է 1959 թվականին: Հանձնաժողովի կազմում է 70 երկիր: Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել էին Հայաստանի անդամակցությանը` նշելով, որ չնայած մենք սեփական տիեզերական ծրագրերն իրականացնելու հնարավորություն չունենք, ունենք մեծ գիտական պոտենցիալ: Դիտարկվել է նաև միջազգային տիեզերական ծրագրերին Հայաստանի մասնակցության հավանականությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |