Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՇՏ ՀՈՒՍԱԼԻ ԹԻԿՈՒՆՔ ԿԼԻՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ 2 սեպտեմբերի 2005 - 07:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին Արցախի անկախության 14-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում է Հայաստանի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն Արցախի հուսալի թիկունքն է եւ այդպիսին լինելու է միշտ»: Ուղերձում նաեւ ասվում է, որ Հայաստանը անելու է ամեն հնարավորը խնդրի արդարացի լուծումը մոտեցնելու համար եւ աշխատելու ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին հավատարիմ: «Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մեզ պարտադրված պատերազմում: Կառուցելով եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մենք կատարում ենք նաեւ մեր սուրբ նահատակների պատվիրանը: Մենք պարտավոր ենք արժանի գործերով շարունակել նրանց մեծագործությունը»,-նշվում է փաստաթղթում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |