Ն. Զոհաբյանն իրեն քաղաքապետի պաշտոնում այնքան էլ չի պատկերացնում. որոշողը, սակայն, կուսակցությունն է![]() 6 փետրվարի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումներ այս պահին չկան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն շտապում, քանի որ դեռ շատ ժամանակ կա: «Հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն կքննարկի Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը և կմասնակցի, որովհետև տրամաբանական կլինի, բայց այս պահի դրությամբ որևէ թեկնածուի հարց, թե ով կգլխավորի ցուցակը և այլն, չի քննարկվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչը: Մամուլում արդեն երկար ժամանակ շրջանառվում է այն վարկածը, թե ԲՀԿ-ում Երևանի քաղաքապետի պաշտոնի համար քննարկում են Նաիրա Զոհրաբյանի թեկնածության հարցը: Հարցին` արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանն իրեն պատկերացնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ առանձապես վատ չեմ զգում Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում և, ընդհանրապես, ինձ համարում եմ խորհրդարանական: Գործադիր կառույցը ինձ խորթ է աշխատանքի համար, բայց, թե ով կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը, որոշումը կկայացնի կուսակցությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |