ՀԱԿ քաղխորհրդի նիստ այսօր չի կայանա![]() 6 փետրվարի 2013 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ այսօր նախատեսված չէ, քանի որ այս շաբաթ տեղի են ունենում Ազգային ժողովի քառօրյա նիստերը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա նկատեց, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստերը տեղի են ունենում ամեն չորեքշաբթի` բացառությամբ այն շաբաթների, երբ Ազգային ժողովի քառօրյա է նշանակված: Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` այսօր Կոնգրեսի քաղհորհրդի նիստ էր տեղի ունենալու, որի ընթացքում ՀԱԿ մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պետք է ՀԱԿ-ն առողջացնելու իր փաթեթը ներկայացներ: Այդ փաթեթով առաջարկվում է լուծարել ՀԱԿ համակարգողի լիազորությունները և ղեկավարումն իրականացնել ռոտացիոն կարգով` ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչներից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |