Էկոնոմ դասի իսպանական հյուրանոցներ կարող են բացվել Հայաստանում![]() 6 փետրվարի 2013 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին նկատվում է զբոսաշրջիկների ներհոսքի աճ Իսպանիայից: 2012թ. մեր հանրապետություն են այցելել 3000 իսպանացի զբոսաշրջիկներ, այդ միտումները շարունակում են աճել: Իսպանիայի հետ համագործակցությունը խթանելու համար, 2013թ. աշնանը Մադրիդում ու Իսպանիայի այլ քաղաքներում ակտիվ գովազդային արշավներ կանցկացվեն Հայաստանի մշակութային ժառանգության ու ներդրումային գրավչության մասին: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Մադրիդում «Ֆիտուր» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության արդյունքում: Այդ ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարության ու Իսպանիայի Թագավարության արդյունաբերության, էներգետիկայի ու զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության հարցերով քարտուղարության միջև: Ինչպես ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հանդիպումներ են տեղի ունեցել իսպանական հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև պետական SEGITTUR գործակալությունը: Կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմ դասի իսպանական հյուրանոցների հայկական շուկա դուրս գալու մասին: Ավելին, Մադրիում «Ֆիտուր» միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավարում ներկայացվել է մի ձեռնարկ, որտեղ ներառված է նաև Ղարաբաղի զբոսաշրջային ներուժը, որի հեղինակն է իսպանացի Խոսե Մարիա Կալը: 234 էջանոց ուղեցույցը կոչվում է «Հայաստան. Հպարտություն և կիրք»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |