Տրայան Հրիստեա. ԵՄ-ն հետագայում ևս պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին![]() 6 փետրվարի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները: Տրայան Հրիստեան ընդգծել է այդ ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքն ու մեծ առաջընթացը և նշել, որ ներկայում Բրյուսելում ընթանում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների 4-րդ փուլը: Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կունենա ասոցացված երկրի կարգավիճակ, ինչը, դեսպան Հրիստեայի համոզմամբ՝ նոր հնարավորոթյուններ կբացի մեր երկրի առջև, որին կհետևի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի հաստատումը: Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սննդի անվտանգության, մաքսային բնագավառներում և այլ ուղղություններով իրականացվող համատեղ միջոցառումներն ու բարեփոխումները: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, որը մեզ համար խիստ անհրաժեշտ է: Եթե այս կամ այն ոլորտում տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են և կան խոչընդոտներ, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ, որպեսզի մենք հնարավորությունները բաց չթողնենք օգտվելու ձեր խորհրդատվությունից՝ ճիշտ ժամանակին մեր բարեփոխումներն իրականացնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Տրայան Հրիստեան ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն հետագայում ևս պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել մեր երկրին՝ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |