Թուրքիայում 110 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է գրել

Թուրքիայում 110  ռազմական օդաչու հրաժարականի դիմում է գրել

PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում է զինվորականների «ճգնաժամը»`110 ռազմական օդաչու հրաժարականի դիմում է ներկայացրել : Թուրքիայի ազգային մեծ ժողովի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահի օգնական, պատգամավոր Ումութ Օրանը խորհրդարանի ամբիոնից վարչապետ Էրդողանին հարց է ուղղել.«Այսքան հրաժարականներն արդյոք չե՞ն սպառնում երկրի անվտանգությանը: Փաստորեն ռազմական օդաչուների 15 տոկոսը հրաժարական է տվել: Եթե հանկարծ պատերազմական իրավիճակ ստեղծվի, ենթադրվում է, որ ռազմական ինքնաթիռների մի մասը չենք կարողանա օգտագործել, այնպես չէ՞»: CNNTurk-ի փոխանցմամբ` պատգամավորն իր խոսքում նշել է նաև Էրգենեկոնի մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---