«Նախախորհրդարանը» պահանջում է դադարեցնել Սյունիքի արոտավայրերը վարձակալության հանձնելու հայրենադավ գործարքը![]() 6 փետրվարի 2013 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Նախախորհրդարան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է դադարեցնել Սյունիքի արոտավայրերը վարձակալության հանձնելու հայրենադավ գործարքը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած կառավարող վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության: Ազգային շահերի հաշվին անձնական և կլանային շահերի բավարարման նպատակով երկրի գաղութացման, նրա բնական ռեսուրսների ու մարդկային ներուժի գիշատչական քայքայման ու սպառման քաղաքականությունն իր տրամաբանական արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Օտար ուժերին Հայրենիքը մաս-մաս հանձնելու միջոցով ներքին լեգիտիմության օրեցօր նվազող բացը լրացնելու քաղաքականությունը հետզհետե արտահայտվում է ավելի ու ավելի վտանգավոր ձևերով: Երկրի ռազմավարական օբյեկտներն ու հիմնական միջոցները օտար կապիտալին հանձնելու և Հայաստանը հանքահումքային կցորդի վերածելու, օտարալեզու դպրոցներ հիմնելու, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու, Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում որդեգրելու քայլերին հաջորդեց Սյունիքի արոտավայրերը իրանցիներին վարձակալության հանձնելու գործարքը: Ներկայացված շղթայի մեջ սրան հաջորդող տրամաբանական քայլը պետության ինքնիշխանության կամավոր զիջումն է: Այս գործարքի վերաբերյալ ամեն մի ողջամիտ հայ մարդու առաջնային մտահոգության առարկան Հայրենիքից վերջնականապես զրկվելու վտանգն է: Հողերի էրոզիայի և անապատացման, անասնաճարակների և մարդու առողջությանը սպառնացող վտանգների, տեղի հայ բնակչության ապրուստի միջոցների նվազեցման հեռանկարը կամ դիտարկվող գործարքի ակնհայտ ապօրինի առումները նույնպես մտահոգիչ են, սակայն տվյալ պարագայում երկրորդական են դառնում: Ազգուրաց վարչախումբն ու նրա պարագլուխը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ ամբողջովին բթացրել են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան զրկել են Հայրենիքին սպառնացող վտանգը զգալու ունակությունից: Պատմությունը ցույց է տվել, որ նման պարագաներում հայությունը համախմբվում է և հակահարված է տալիս: Նախախորհրդարանը վարչախմբից պահանջում է դադարեցնել հայրենադավության այս գործարքը, իսկ ժողովրդին կոչ է անում զգոն և հետևողական լինել Հայրենիքը օտարին հանձնելու գործընթացը խափանելու գործում»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |