Մարզատեխնիկական կենտրոնը կտուգանվի աշխատակցին անհիմն ազատելու համար![]() 6 փետրվարի 2013 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի» նախկին աշխատակից Հարություն Տեր-Պետրոսյանը 2011թ.-ին ծանր հիվանդության պատճառով պարբերաբար բացակայել է աշխատանքից և ներկայացրել է անաշխատունակության թերթիկներ: Վերջնական բուժումը ստանալուց հետո վերադարձել է աշխատանքի,սակայն 2012թ.-ի հուլիսին տնօրենի հրամանով ազատվել է աշխատանքից: Աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով Հարություն Տեր-Պետրոսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը Տեր-Պետրոսյանի խնդրի կապակցությամբ գրություններ էր ուղարկել Երևանի քաղաքապետարան և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն: Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ հայտնել է, որ քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանին աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունը : Իսկ «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի» տնօրենի գրավոր տեղեկացմաբ` Հարություն Տեր-Պետրոսյանն աշխատանքից անընդմեջ բացակայել է 126 օր, ինչով և հիմնավորվել է աշխատանքից ազատելը: Մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա Աշխատանքի պետական տեսչության կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ ըստ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների` Հարություն Տեր-Պետրոսյանը 2012 թվականի հունվարի 9-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ն աշխատանքի չի ներկայացել ոչ թե անընդմեջ, այլ ընդհանուր առմամբ` 114 օր: Աշխատանքի պետական տեսչության կողմից հարուցված վարույթի ընթացքում պարզվել է քաղաքացու աշխատանքային իրավունքների մի շարք խախտումներ` արձակման նպաստի, տուգանքի վճարում, և դրանք վերացնելու նպատակով «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, որի համար ժամկետ է սահմանվել մինչև սույն թվականի փետրվարի 10-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |