Արտակ Զաքարյանը երիտասարդներին առաջարկել է մասնակցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստերին![]() 6 փետրվարի 2013 - 20:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը այսօր հանդիպեց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արտակ Զաքարյանը շնորհավորեց նրանց մուտքը Երիտասարդական խորհրդարան: Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց ԵԽ անդամներից, թե ինչպես են ընթանում հանձնաժողովի աշխատանքները, ինչ խնդիրներ ունեն: Նա նաև առաջարկեց, որ երիտասարդները մասնակցեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև ներկայացնեն առաջարկներ, որոնք համատեղ կքննարկվեն: Արտակ Զաքարյանը ԵԽ անդամներին ներկայացրեց այն հիմնական գործառույթները, որոնցով զբաղվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ երկկողմ հարաբերություններ տարբեր երկրների խորհրդարանների հետ, աշխատանք միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հետ, միջազգային պայմանագրերի քննարկում, նաև լսումների կազմակերպում: Արտակ Զաքարյանը երիտասարդներին խորհուրդներ տվեց, թե ինչպես աշխուժացնել հարաբերությունները տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանականների հետ: ԵԽ անդամները ներկայացրին իրենց հուզող հարցերը, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական երկրների խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ տարվող աշխատանքը: Հանդիպմանը քննարկվեցին նաև երիտասարդներին հետաքրքրող այլ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |