Հինգ տարի հետո նախատեսվում է շահագործման հանձնել Մեղրիի ՀԷԿ-ը![]() 6 փետրվարի 2013 - 20:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Նա տեղեկացրեց, որ ըստ 2007 թվականի մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև կայացած համաձայնության՝ նախատեսվել է Հայաստանի տարածքում՝ Մեղրիում, և Իրանի տարածքում՝ Ղարաչիլարում, կառուցել մեկական ՀԷԿ, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմելու է շուրջ 130 ՄՎՏ: 2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-Ի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ, որի համաձայն՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ողջ ծավալը: Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին, նախատեսվում է այն շահագործման հանձնել հինգ տարի հետո, այնուհետև տասնհինգ տարի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան՝ ներդրողի կողմից կառուցվող բարձր լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման տասնհինգերորդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Արա Սիմոնյանը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրվելու է 300-330 մլն ԱՄՆ դոլար: ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |