2014-2020թթ. բյուջեին նվիրված ԵՄ գագաթաժողովը կրկին փողի համար կոշտ պայքարի ասպարեզ կդառնա![]() 7 փետրվարի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - 2014-2020թթ. բյուջեին նվիրված ԵՄ գագաթաժողովը կրկին փողի համար կոշտ պայքարի ասպարեզ կդառնա դոնոր երկրների ու շահառուների միջև: Սա արդեն երկրորդ հանդիպումն է այս թեմայով, անցած տարվա նոյեմբերի 22-23-ին ձախողված գագաթաժողովից հետո: Չնայած փորձագիտական խորհրդակցություններին, տարաձայնությունները չի հաջողվել հաղթահարել: Բանն այն է, որ ԵՄ առաջատար երկրները, որոնց մուծումները բյուջե գերազանցում են ստացվող եվրոպական դոտացիաները, պդնդում են, որ անդամավճարները պետք է կրճատվեն: Այդ խմբում են Մեծ Բրիտանիան և Գերմանիան, նրանց սատարում են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Նորվեգիան ու Շվեդիան: Այսօր բանակցությունների սեղանի վրա են ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի առաջարկը, որով նախատեսվում է կրճատումներ կատարել բյուջեում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |