ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 2 սեպտեմբերի 2005 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեռնարդ Բոտը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համատեքստում: Բ. Բոտը հայտարարել է այս մասին պատասխանելով մի քանի խմբակցությունների` Հայոց ցեղասպանությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների համատեքստում ճանաչելու կոչին: Բեռնարդ Բոտը վկայակոչել է բարիդրացիական հարաբերությունները պահպանելու եւ սահմանային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը, որն ընդգրկված է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին փաստաթղթի նախագծում: Այն հարցին, թե արդյոք վերն ասվածը նշանակում է, որ փաստաթուղթը նախատեսում է նաեւ Թուրքիայի կողմից իր պատմության, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտություն` Բեռնարդ Բոտը դրական պատասխան է տվել` նշելով, որ դա համընդհանուր եվրոպական մոտեցում է, եւ Թուրքիան տեղեկացված է այդ մասին, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |