ՀՀ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՉԻ ՀԱՆԳԵՑՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ 2 սեպտեմբերի 2005 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Երկրոդ ընթերցմամբ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը բավականին հաջող է նախկին տարբերակից, քանզի այդ գործընթացում հաջողվել է ներգրավել ու երկրի իշխանություններին, եւ ընդդիմությանը եւ քաղաքակացիական հասարակությանը: Այս մասին, պատասխանելով PanARMENIAN.Net գործակալության թղթակցի խնդրանքին` մեկնաբանել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով` նախագիծը կարող էր ավելի հաջողված լինել, սակայն կատարված աշխատանքն արդեն բավական է այն բանի համար, որպեսզի նախագիծը ներկայացվի հանրաքվեի: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է քաղաքական ճգնհաժամ` հանրաքվեի ձախողման դեպքում, Պրյախինը նշել է, որ դրա համար հիմքեր չկան: «Հանրաքվեի ձախողման դեպքում աղետներ եւ կատակլիզմներ չեն լինի»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ «հնարավոր է երկրում ժողովրդավարության գործընթացի դանդաղեցում»: Այն հարցին, թե ինչպիսին են կանխատեսումներն առաջիկա հանրաքվեի վերաբերյալ` Վ.Պրյախինը նշել է, որ ԵԱՀԿ-ն կանխատեսումներ չի անում, եւ կազմակերպության խնդիրն է աջակցել հանրաքվեի անցկացմանը: Որպես աջակցության հիմնական եւ արդեն իրականացված փաստ Պրյախինը նշել է Սահմանադրության հեղինակների եւ համահեղինակների ու ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունը: «Նրանցից ամենքն իրենց ավանդն են ներդրել Սահմանադրությունում»,- նշել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |