Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը

Մահացել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան մահացել է հայ ժամանակակից բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս , ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին՝ Գյումրիում: Հայաստանի Գրողների միության անդամ է 1975 թվականից: Բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է: Վերջին ժողովածուն՝«Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ»-ը տպագրվել է 2010 թվականին: Այդ ժողովածուի համար բանաստեղծն արաժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

Հովհաննես Գրիգորյանը ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր է: Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակ է ստացել, Մովսես Խորենացու մեդալ, Արցախի պետական մրցանակ:

Բանաստեղծը տառապում էր քաղցկեղով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---