ԻՀԿ-ն նոր գլխավոր քարտուղար է ընտրել

ԻՀԿ-ն նոր գլխավոր քարտուղար է ընտրել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախկին նախարար Իյադ Մադանին Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի միակ հավակնորդն էր, պաշտոնապես նրա ընտրվելու մասին կհայտարարվի այսօր, լրագրողներին է հայտնել կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն:

«Չադի ներկայացուցչի ինքնաբացարկից հետո, հարցն ինքնաբերաբար լուծվեց Իյադ Մադանիի օգտին»,-ասել է Իհսանօղլուն: Մադանին պաշտոնապես կստանձնի պաշտոնը 2014թ. հունվարի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---