ԱԺ նախագահ. Հովհաննես Գրիգորյանի պոեզիան դարձել է մեր մշակութային հարստության մի մասը![]() 7 փետրվարի 2013 - 13:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է հայ ժամանակակից բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մտերիմներին և հարազատներին. «Խորապես վշտացած եմ անվանի գրող, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Հայ գրականությունը կորցրեց տաղանդավոր բանաստեղծի, ով պահպանում և շարունակում էր հայ պոեզիայի հարուստ ավանդույթները: Հովհաննես Գրիգորյանի ստեղծագործությունը դարձել է մեր մշակութային ժառանգության և հոգևոր հարստության անբաժանելի մասը: Համոզված եմ, որ նրա գրական ժառանգությունը, կյանքի ուղին և լուսավոր կերպարը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Հովհաննես Գրիգորյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |