Հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդ իրավաբանները Բեռլինում կմասնակցեն ձմեռային ակադեմիային

Հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդ իրավաբանները Բեռլինում կմասնակցեն ձմեռային ակադեմիային

PanARMENIAN.Net - 25 երիտասարդ իրավաբաններ Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից փետրվարի 11-ից մարտի 1-ը կհյուրընկալեն Hertie School of Governance Հարավային Կովկասում իրավական տրանսֆորմացիայի հարցերով զբաղվելու նպատակով: Միաժամանակ նրանք կխորացնեն և պրակտիկայում կկիրառեն իրենց գիտելիքները իրավական տարբեր ոլորտներում: Սրանով Hertie School-ը արդեն չորրորդ անգամ կազմակերպում է „Transformation Lawyers – Legal Dialogue for Legal Transformation“ ձմեռային ակադեմիան: Ակադեմիայի աշխատանքը տեղի է ունենում Bucerius Law School-ի հետ համագործակցությամբ: Այն օժանդակություն է ստանում Գերմանական միջազգային համագործակցություն ՍՊԸ-ի (GIZ GmbH) «Հարավային Կովկասում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվություն» ծրագրի և սրանով նաև Կովկասյան նախաձեռնության շրջանակում: Արդեն սկսած 2001թ.-ից Գերմանիայի կառավարության Կովկասյան նախաձեռնությունը խթանում է համագործակցությունը այս տարածաշրջանի երեք երկրների միջև:

Ձմեռային ակադեմիայի մասնակիցները աշխատում են կառավարությունում, արդարադատության ոլորտում, ինչպես նաև իրենց երկրների պառլամենտներում և գերագույն դատարաններում կամ աշխատում են որպես փաստաբաններ:

Սեմինարի ծրագիրը բովանդակային շեշտ է դնում գերմանական իրավունքի մեթոդների ուսմունքի, համեմատական իրավագիտության և օրենսդրության մասին ուսմունքի վրա: Գիտական և միաժամանակ դեպի պրակտիկա կողմնորոշված մթնոլորտում ձմեռային ակադեմիայի մասնակիցները հնարավորություն են ստանում կատարելագործել օրենքներ ձևակերպելու իրենց ընդունակությունները՝ հաշվի առնելով իրավաբանական հիմնական սկզբունքները քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում: Բացի դրանից հմտությունների զարգացման թրեյնինգները (Softskill-Trainings) երիտասարդ իրավաբաններին օգնում են ուժեղացնել իրենց անհատական ընդունակությունները փոփոխվող ինստիտուցիոնալ դաշտի մարտահրավերների համար: Ծավալուն շրջանակային ծրագիրը կապ է հաստատում ակադեմիական բովանդակությունների և Գերմանիայում առկա իրավական տրանսֆորմացիայի հետ:

Ձմեռային ակադեմիայով GIZ-ի և Hertie School-ի նպատակն է տևականորեն խթանել անդրսահմանային երկխոսությունը և համագործակցությունը Հարավային Կովկասի երեք երկրների միջև:

Փետրվարի 12-ի բացման արարողության խոսնակ հյուրն է Գերմանիայի արդարադատության նախարարության պետքարտուղար, դոկտոր Բրիգիթ Գրունդմանը:

Hertie School of Governance Բեռլինում ժամանակակից կառավարման միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություն է: Այն պատրաստում է արտակարգ որակավորված երիտասարդ մարդկանց հանրային սեկտորում, տնտեսության բնագավառում և քաղաքացիական հասարակությունում ղեկավար խնդիրներ կատարելու համար և ընկալում է իրեն իբրև ազդակ տվող հասարակական քննարկումների համար: Hertie School-ում դասավանդում և հետազոտում են միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետներ, սոցիոլոգներ և իրավագետներ: Ստեղծված 2003թ. Hertie-ի հանրօգուտ հիմնադրամի կողմից՝ համալսարանը մինչև հիմա էլ մեծ օժանդակություն է ստանում հիմնադրամից:

GIZ-ը` որպես դաշնային ձեռնարկություն, օժանդակում է Գերմանիայի կառավարությանը միջազգային համագործակցության ոլորտում տևական զարգացման համար իր նպատակներին հասնելու գործում: Բացի դրանից այն ամբողջ աշխարհով ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային կրթության աշխատանքում: GIZ-ն առաջարկում է պահանջարկող կողմնորոշված, պատվիրված և ազդեցիկ ծառայություններ տևական զարգացման համար: Ամենակարևոր պատվիրատուն է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ). GIZ-ը ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 130 երկրներում: 1993թ.-ից ի վեր GIZ-ը օժանդակում է Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում իրավական և դատական համակարգերի ամրապնդմանը:. Այդ գործում համագործակցող գործընկերներն են արդարադատության նախարարությունները, գերագույն դատական խորհուրդները, նախագահների աշխատակազմերը և դատարանները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---