ԻՊԱՍ-ը նոր ծրագիր է մշակել ընտրությունների համար. հաշվի են առնվել նախորդ տարվա բացերը![]() 7 փետրվարի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ընտրությունների ժամանակ անցյալ տարվա բացերից խուսափելու համար ԻՊԱՍ-ը նոր ծրագիր է մշակել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրավունքների պաշտպանության առցանց սահմաների» ՀԿ ղեկավար Սիրանուշ Սահակյանը: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են 41 իրավաբան-փորձագետ, որոնք շրջել են ընտրատեղամասերով, ահազանգել, գրանցել խախտումները և օգնել կազմել արձանագրություններ: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ այս տարի իրավաբանների վերապատրաստման նպատակով հրավիրվել են 4 մասնագետներ, ովքեր աշխատել են իրավաբանների թիմի հետ: ԻՊԱՍ ղեկավարը անդրադարձավ նաև օրենսդրական դաշտում առկա թերություններին, որոնք պետք է վերանայել: Սիրանուշ Սահակյանը նշեց, որ նախորդ տարի իրենք ստացել են 53 ահազանգ, որոնցից 27-ը գրանցվել է ընտրության օրը: Ահազանգել է 40 քաղաքացի, 8 վստահված անձ, 3 դիտորդ: Մեկական զանգեր են գրանցվել լրատվամիջոցների և հանձնաժողովի անդամների կողմից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |