Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց թեկնածուի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը: «Նրա առողջական վիճակը ավելի է վատացել, խնդիրներ են առաջացել, բայց ես կոնկրետ տեղեկություն չեմ կարող տալ: Միայն կարող եմ ասել, որ բժիշկները արգելել են հիվանդանոցից դուրս գալ, նա գոնե երկու օր պետք է դուրս չգա», -ասաց Մանյա Այվազյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուն խնդրել է դադարեցնել իր մոտ այցերը: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |