Հարցում. Ընտրությանը մասնակցելու է ընտրական իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը 7 փետրվարի 2013 - 15:11 AMT PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հերթական հարցումներն է անցկացրել, որով փորձել է պարզել, թե ընտրական իրավունք ունեցող բնակչության քանի տոկոսն է մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Հարցումների արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեց կենտրոնի տնօերն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այսպես` փետրվարի 6-ի տվյալներով ընտրությանը մասնակցելու է ընտրական իրավունք ունեցող բնակչության 65 տոկոսը, որից 27-30 տոկոսը իր ձայնը պատրաստ է տալ Սերժ Սարգսյանին: «Սերժ Սարգսյանը դատապարտված է հաղթանակի»,- հայտարարեց երկրի գլխավոր սոցիոլոգը: Նա նաւ նկատեց, որ չնայած քարոզարշավի ընթացքում թվում է, թե ընտրողները սարսափի մեջ գտնվող, քաղաքական կողմնորոշում չունեցող մարդիկ են, սակայն նրանք դատարկագլուխ չեն, ունեն ինքնահարգանք և որևէ ազդեցության տակ չեն փոխի իրենց որոշումը: «Ընտրազանգվածի մի մասը ձայնը տալու է նրան, ով գաղափարապես համոզի և հույս տա, մի մասը՝ ով կլուծի իր խնդիրները. դեղորայք կապահովի կամ կօգնի մարել կոմունալ ծախսերը, մյուս մասը կսատարի այն թեկնածուին, ով մեքենա կտրամադրի ընտրատեղամաս հասնելու համար: Ընտրազանգվածի մի հատված կգնա ընտրության, եթե եղանակը լավ լինի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը ևս մեկ տվյալ ներկայացրեց, ըստ որի, քաղաքականությամբ հետաքրքրվողների 65 տոկոսը իշխանամետ է, իսկ 35-ը՝ ընդդիմադիր: Սակայն բնակչության 22 տոկոսը դեռ տատանվում է, և այժմ ընտրապայքարը թեկնածուների միջև ընթանում է այդ 22 տոկոսի ձայների համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |