Իտալիայում կայանալիք ԱԱ մասնակցելու են 8 հայ դահուկորդներ![]() 7 փետրվարի 2013 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Առաջնությունը, որին մասնակցում էին 50 մարզիկներ Հայաստանից, Ավստրալիայից և Չեխիայից, անցկացվում էր Ծաղկաձորում: Մեդալների վերջին հավաքածուները խաղարկվել են տղամարդկանց և կանանց սպրինտում: Տղամարդկանցից առաջին տեղն են զբաղեցրել Մյասնիկ Ղարիբյանն ու Գոռիկ Գևորգյանը, նրանջ հաջորդել են Կարեն Երիցյան- Արամ Գրիգորյան և Արմեն Դավոյան- Սլավիկ Սիմոնյան զույգերը: Հայկանուշ Երիցյանն ու Գրիմեռ Լեսինցկան (Ավստրալիա) ևս հաղթողներ են դարձել: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Աննա Մխիթարյան- Կատյա Գալստյան և Լիլիթ Տոնոյան-Մարինե Ներսիսյան զույգերը: PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն ասել է, որ առաջնության մակարդակն ավելի բարձր էր, քան նախորդ տարի: «Եվ կազմակերպչական տեսանկյունից և գրանցված արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ այն լավ է անցկացվել: Առաջնության վարկանիշը ևս բարձրացել է»,- նշել է նա: Առաջնության արդյունքներով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը Իտալիայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այնտեղ մեկնելու են 8 մարզիկներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |