Արամ Հարությունյանի մեկօրյա հացադուլը սկսվեց![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց սկսեց խոստացված հացադուլը: Թեկնածուն մինչև փետրվարի 8-ի ժամը 17.00-ն ոչինչ չի ուտելու: Արամ Հարությունյանն իր այս հացադուլով կոչ է անում, որ մյուս թեկնածուները հանեն իրենց թեկնածությունն ու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ցուցակում գործող նախագահ Սերժ Սարգսյանին թողնեն միայնկան: Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ նրանք, ովքեր կմնան ցուցակում փետրվարի 18-ից հետո, ասելու բան չեն ունենա: Նա հայտնեց նաև, որ ԿԸՀ նախագահին ինքնաբացարկի մասին իր դիմումն արդեն պատրաստ է, որը վաղը հացադուլը դադարեցնելուց հետո կներկայացնի հանձնաժողով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |