Ինսուլինը նորից չի հասնում հիվանդներին. Նախարարությունից պնդում են` իրենք մեղավոր չեն

Ինսուլինը նորից չի հասնում հիվանդներին. Նախարարությունից պնդում են` իրենք մեղավոր չեն

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ պետության ձեռք բերած 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է և բաշխվում է նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին: Այսօր, սակայն, պարզվեց, որ ինսուլինն առանց խոչընդոտի չէ, որ հասնում է դրա կարիքն ունեցողներին: Այսօր արդեն որոշ քաղաքացիներ չեն ստացել դեղամիջոցը:

Առողջապահության նախարարության լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինսուլինը բաշխվել է Երևանի և հանրապետության բոլոր պոլիկլինիկաներին:

«Փետրվարի 4-ից հետո որևէ բողոք չենք ստացել, բայց հնարավոր է` որոշ պոլիկլինիկաներում անկազմակերպ են աշխատում, չեն հասցնում», - ասաց Անահիտ Հայաթյանը` ընդգծելով, որ նախարարության կողմից որևէ խնդիր չկա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---