ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆՍՏԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ` ՉԽՈՒՍԱՓԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՑՅԱԼԻՑ

PanARMENIAN.Net - «Հայաստանը եւ Թուրքիան չպետք է արգելքներ ստեղծեն համագործակցության համար, այլ պետք է նստեն բանակցությւոնների սեղանի շուրջ` չխուսափելով իրենց անցյալից եւ մշտապես շարժվեն առաջ երկխոսության միջոցով»,- ԱՄՆ միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնում փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ինչ վատ բան կա նրանում, որ հարեւան երկիրը դարձել է Եվրամիության անդամ»,- պատասխանել է հայ խոսնակը` Թուրքիայի ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցին: «Մեր տարածաշրջանի ապագան ես տեսնում եմ ընդլայնված Եվրամիությունում»,- հայտարարել է Ա.Բաղդասարյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Հայոց ցեղասպանությունը մոռացության չի կարող մատնվել»: Հայաստանի խորհրդարանի խոսնակը կրկին հիշեցրել է, որ իր ժամանակին Հոլոկոստը չի կանխվել նաեւ այն պատճառով, որ միջազգային հանրությունը չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ Ա.Բաղդասարյանը մեկնել է ԱՄՆ օգոստոսի 31-ին պաշտոնական այցով: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը մասնակցելու է խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին եւ հանդիպումներ էանցկացնելու ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---